-
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դիմել է Եվրամիության իշխանություններին՝ կոչ անելով ԵՄ արտահերթ գագաթնաժողով գումարել ներգաղթյալների խնդիրները քննարկելու համար՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում քաղաքացիների վրա նրանց հարձակումից հետո՝ հաղորդում է Frans Press-ը:
-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել և վերջ դնել «Իսլամական պետություն» խմբավորման հետ Անկարայի գաղտնի կապերին, այլապես Սիրիայում հակամարտությունը կարող է չափազանց հեռուն գնալ՝ հայտարարել է Գերմանիայի ձախ կուսակցության նախագահի տեղակալ Սառա Վագենկնեխտը:
-
Չինաստանի Խենան շրջանում ոչնչացրել են Մաո Ցզեդունի 36-մետրանոց արձանը, որի կառուցումն ավարտվել էր հունվարի 5-ին:
-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոսել է Իրաքում գտնվող թուրքական բազայի վրա ԻՊ-ի հարձակման մասին՝ հայտարարելով, որ 18 ահաբեկիչ է սպանվել. տեղեկացնում է Milliyet-ը:
-
Ադրբեջանում անկախ էնտուզիաստները Բաքվի ծովածոցի անմարդաբնակ Բոյուք Զիրյա կղզին անկախ պետություն են հռչակել, հայտնում է Haqqin.az-ը:
-
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2016-ը հռչակվել է հին հույն մտածող Արիստոտելի տարի:
-
Չինաստանի իշխանությունները բանավոր հրահանգել են բանկերին` սահմանափակել ԱՄՆ դոլարի վաճառքը ընկերություններին և ֆիզիկական անձանց՝ հաղորդում է Financial Times-ը: Չինաստանը փորձում է պայքարել կապիտալի մեծացող արտահոսքի դեմ:
-
Իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյային, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, թե Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը սուտ է:
-
Հունվարի 7-ին, մեկ շաբաթում երկրորդ անգամ, Չինաստանի ֆոնդային շուկաներում դադարեցվել են գործարքները: Ֆոնդային բորսան փակվել է բացվելուց 29 րոպե հետո:
-
Անցած տարի ճապոնացիները մեծ հետաքրքրություն դրսևորեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակին, մինչդեռ մյուս երկրներում ուշադրությունը սևեռված էր մեկ այլ պատերազմի ավարտի 25-ամյակին՝ Պարսից ծոցի պատերազմի: